ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կլինի վարչապետ մինչև հաջորդ ընտրությունները. Իզուր վերև, ներքև մի թռեք. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, մասնավորապես մամուլը գրում է, որ Էդմոն Մարուքյանի միջոցով փորձ է արվում տապալել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով խոսել է Էդմոն Մարուքյանը՝ հերքելով նման լուրերը և դրանք լկտի սուտ անվանել:
«Մենք վաղուց անցյալի էջը փակել ենք: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում: Թող էդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղը և չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Էդ մանկապարտեզ սեփականաշնորհողները և նախկին ռեժիմի ներկայացուցիչները որևէ շանս չեն կարող ունենալ: Հայաստանում ընտրության միջոցով ձևավորվել է լեգիտիմ պառլամենտ և կառավարություն, և Փաշինյանը կլինի վարչապետ մինչև հաջորդ ընտրությունները: Իզուր վերև, ներքև մի թռեք, ոչ մի բան չեք կարող փոխել»,- ասել է Մարուքյանը:
Նա նաև անդրադարձել է ԼՀԿ-ի կողմից ԱԺ բերած երկու նախագծերին, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները հրապարակային դարձնելուն, իսկ մյուսը մարզերում երկրորդային շուկայից բնակարան գնելու դեպքում եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի կիրառմանը: Նա նշել է, որ հանձնաժողովների նիստում երկու նախագծերն էլ մերժվել են:
Տեսանյութի վերջում Մարուքյանը խոսում է վարչապետի մատնանշած գաղտնի զեկույցի մասին՝ նշելով, որ այդ զեկույցը կա:
«Այդ զեկույցին ես ծանոթացել եմ և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի: Այն մեր վիճակի մասին է գրված դեռ 2014-ին»,- ասում է Մարուքյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...