ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեսպանահավաքին փակ ֆորմատը հնարավորություն տվեց բաց խոսել խնդիրների մասին. ԱԳ փոխնախարար
Օգոստոսի 27-ին տեղի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը բաց քննարկում էր: Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ հանդիպումը իր ձևաչափով առաջին անգամ է տեղի ունեցել:
«Հավաքի ժամանակ, օրինակ, փակ ֆորմատը հնարավորություն տվեց, իսկապես, բաց խոսել խնդիրների մասին»,- նշել է Ապիտոնյանը:
Անդրադառնալով մարզպետների հետ քննարկումներին՝ ԱԳ փոխնախարարն ասել է. «Այս ֆորմատը նույնպես նոր էր. մարզային այց երբեք չէր եղել: Մարզպետները ներկայացնում էին այն պոտենցիալ ծրագրերը, որոնցով հնարավոր է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին: Ներկայացվել են նաև բարեգործական և զարգացման ծրագրեր: Կարևոր էր նաև, որ դեսպաններն առաջին ձեռքից զգան մեր մարզային զարգացման հնարավորությունները, ինչպես նաև՝ առկա խնդիրներն ու մարտահրավերները»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով․ վարչապետ
Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով: Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ...