Ջոնսոնը խոստացել է ամեն բան անել, որպեսզի երկիրը լքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ից ոչ ուշ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը լքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ից ոչ ուշ։
Նա հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի դիմի ԵՄ-ին՝ Brexit-ի հետաձգման խնդրանքով։ Այս մասին նա ասել է Ուեյքֆիլդում՝ ոստիկանության աշխատակիցների առջև ելույթ ունենալիս, փոխանցում է Sky News-ը։
«Ես հոգ կտանեմ այն մասին, որպեսզի այդ անհարկի հետաձգումը չլինի, և մեր երկիրը լքի ԵՄ-ն հոկտեմբերի 31-ին»։ Ջոնսոնն այն կարծիքին է, որ ավելի լավ է մահացած պառկել փոսում, քան Brexit-ի հետաձգում խնդրել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ջոնսոնը որպես ելք տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, սակայն երեկ բրիտանական խորհրդարանը մերժեց հոկտեմբերի 15-ին արտահերթ ընտրությունների անցկացման վարչապետի առաջարկը։
Նշենք, որ վարչապետը համընդհանուր ընտրություններ անցկացնելու առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Համայնքների պալատն ընդունել էր կոշտ Brexit-ն արգելող օրինագիծ, այսինքն՝ այն արգելում է հոկտեմբերի 31-ին սպասվող Brexit-ը՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսինների են ձերբակալել
Ադրբեջանի Գեյգելի շրջանի Չայքենդ գյուղում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել, հաղորդում է Media.az-ը՝ հղում կատարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...