Հայաստանը քրեական հեղինակությունների համար չէ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է և որևիցե խնդիր չկա:

 

Սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը`  անդրադառնալով սեպտեմբերի 5-ի երեկոյան ՔԿՀ-ներում անհնազանդության դրևորումներին:

 

«Տեղյակ եմ, որ իրավիճակը ներկայումս վերահսկվում է և որևիցե խնդիր չկա: Կարող եմ ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանի Հանրապետությունը քրեական հեղինակությունների համար չէ»,- ընդգծեց Սիմոնյանը:

 

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են:

 

«Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրել էր, որ իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։

 

«Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- գրել էր նախարարը: