Զբոսաշրջային այցելություններն աճել են 12.1 տոկոսով

Հայաստանի Հանրապետություն 2019 թվականի առաջին կիսամյակում, ընդհանուր առմամբ, այցելել է 1 մլն 679 հազար անձ, և նրանցից 770 հազարը եղել է զբոսաշրջիկ:  

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ  էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա սաֆարյանը: 

«Ընդհանուր առմամբ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այցելությունների թիվն աճել է 12.3 տոկոսով: 

 

Զբոսաշրջային այցելություններն աճել են 12.1 տոկոսով:

 

 2018 թվականին Հայաստան է ժամանել 3.7 մլն անձ, որոնցից 1.5 մլն-ը զբոսաշրջիկներ են եղել:

 

Այն անձինք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, դիտարկվում են որպես զբոսաշրջիկներ: Հիմնականում մեր երկիր այցելում են հարևան և հայկական մեծ համայնքներ ունեցող երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Գերմանիայից և այլ երկրներից»,- նշեց Սաֆարյանը:

 

Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավոր լինի եվրոպական երկրներից ավելի շատ զբոսաշրջիկ ներգրավել դեպի Հայաստան: