Գործազուրկների թիվը կազմում է 63 085. թվով առաջատարը Շիրակի մարզն է
2019թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմում է 82 820 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների՝ աշխատանք փնտրողներից 54 901-ը կանայք են, 27 919-ը՝ տղամարդիկ:
Աշխատանք փնտրողներից գործազուրկ է 63 085 մարդ:
Գործազուրկ կանանց թիվը կազմում է 42 145 մարդ, տղամարդկանցը՝ 20 940:
2019թ. հուլիսին ամենաշատը աշխատանք փնտրողները Շիրակի մարզից են՝ 15 665 -ը, որից գործազուրկ են 11 854-ը: Գործազուրկների թվով Շիրակին հաջորդում է Լոռու մարզը՝ 9 229 մարդ, ապա Երևանը՝ 8 530 գործազուրկ:
Աշխատուժի պահանջարկը աճել է 1.5 անգամ 3 806 անձի համար:
Նմանատիպ հոդվածներ
«Սպեցնազն» է գործի անցել. զանգվածային անկարգություններ՝ ՔԿՀ-ներում
ArmDaily.am-ի տեղեկություններով այս պահին լարված իրավիճակ է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Պատճառը «օրենքով գո...
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների հերթական խումբը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը: Ինչպես նշու...
Հացն ու միսը թանկացել են․ Ազգային վիճակագրական կոմիտե
2019թ.-ին սպառողական գները յուրաքանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վի...
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն...