Բրիտանիայի խորհրդարանը հոկտեմբերին ընտրություններ չի անցկացնի
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը:
Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը:
Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր:
Բրիտանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարում Էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: Մինչդեռ վարչապետն այդ քայլին պատրաստ չԷ: Բրիտանացի դիտորդները կարծում են, որ Ջոնսոնն ավելի ուշ կարող Է ձեռնարկել վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւս մեկ փորձ:
Նա կարող Է դա անել Համայնքների պալատի կողմից հավանության արժանացած օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, որով կոչ Է արվում հասնել Brexit-ի նոր հետաձգման եւ այդ կեպ խուսափել ԵՄ-ից՝ առանց Բրյուսելի հետ համայձանության, դուրս գալուց:
Ներկայում օրինագիծը հանձնվել Է Լորդերի պալատի քննարկմանը, ընդ որում, ինչպես նշում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, գործընթացը դանդաղ Է առաջ ընթանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...
ԱԳ փոխնախարարը՝ Պուտինի Հայաստան այցի մասին
Հոկտեմբերի 1-ին Երեւանում ԵՏՄ նիստի անցկացնելու որոշումը կայացվել է կոնսենսուսով, բոլոր անդամ երկրների ղեկավարների, այդ...