ԱԳ փոխնախարարը՝ Պուտինի Հայաստան այցի մասին
Հոկտեմբերի 1-ին Երեւանում ԵՏՄ նիստի անցկացնելու որոշումը կայացվել է կոնսենսուսով, բոլոր անդամ երկրների ղեկավարների, այդ թվում ՌԴ ղեկավարի կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին:
Դիտարկմանը, որ ըստ մամուլի տեղեկությունների դեռ չի հաստատվել իր մասնակցությունը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. «Մարդիկ իրենք են որոշել անցկացնել, սա այն դեպքը չի, ինքը հյուր չի: Այլ հարց, որ նա հրավիրված է նաեւ այդ բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաեւ զուգահեռ լինելու է մի կոնֆերանս, որին հրավիրված են այլ երկրների ղեկավարներ: Դա Մոլդովայի ղեկավարն է, որը միակ երկիրն է, որ ունի դիտորդի կարգավիճակ, դա Իրանի նախագահն է: Խնդիրն այն է, որ վերջերս մենք ծանուցում ստացանք Իրանից, առ այն, որ իրենք ավարտել են վավերացման բոլոր գործընթացները, իսկ դա նշանակում է, որ ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի մասին այդ պայմանագիրն սկսում է գործել: Հրավիրված է նաեւ Սինգապուրի վարչապետը: բոլոր հրավիրվածները, ինչպես նաեւ ԵՏՄ երկրների ղեկավարները, բնականաբար, կմասնակցեն այդ կարեւոր կոնֆերանսին»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրը լավ լուրերով սկսենք․ Արծրուն Հովհաննիսյան
«Օրը լավ լուրերով սկսենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Սահմանադրական դատարանի որոշման մասին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր պատասխանել է SHANTNEWS.am-ի հարցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանք...