«Ժողովուրդ». Մարուքյանը գնում է կառավարություն ծանոթանալու գաղտնի փաստաթղթին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է գնալ կառավարություն և ծանոթանալ 2014 թվականին պատրաստված հույժ գաղտնի փաստաթղթին, որի մասին օգոստոսի 4-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Վարչապետի հայտարարությունից հետո` օգոստոսի 5-ին, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրություն էր ուղարկել ՀՀ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը: Եվ, ահա, վարչապետի աշխատակազմում երկար քննարկումներից հետո որոշել են Էդմոն Մարուքյանին հրավիրել կառավարություն` անձամբ ծանոթանալու դրան: «Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Էդմոն Մարուքյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է մեքենաների մաքսազերծման նոր դրույքները
Կից ներկայացնում ենք լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային...
«Ժամանակ». Նոր կարգավորում ընդդեմ կարգազանց վարորդների. մանրամասներ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պ...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...
Ստրասբուրգ քաղաքից շնորհավորում եմ բոլորիս. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլո...