ԱՄՆ ավիահարվածներից Սիրիայում 700 խաղաղ բնակիչ է զոհվել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատության է արժանացրել ԱՄՆ ավիահարվածները սիրիական Իդլիբ քաղաքի տարածքում։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում են գետնին հավասարեցնել քաղաքը, ինչպես և Հալեպը։
«ԱՄՆ իրականացրած ռմբակոծության արդյունքում մահացել է մոտ 700 խաղաղ բնակիչ։ Իհարկե, քաղաքում կարող են լինել նաև զինյալներ, բայց Իդլիբն աստիճանաբար վերանում է», – տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։
Նա ասել է, որ իրենք հասնելու են նրան, որ Սիրիայում ստեղծեն «անվտանգության գոտի», որպեսզի այնտեղ տեղավորեն փախստականներին։ Էրդողանը նշել է, որ Իդլիբի հարցը բարձրացվելու է և՛ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը, և՛ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որոնք կայանալու են սեպտեմբերի կեսերին։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...