ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծնողական խնամքից զուրկ հայ անչափահասին Ռուսաստանից տեղափոխեցին Հայաստան
Ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ ստացվեցին, որ Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի սոցիալ-վերականգնողական կենտրոններից մեկում ապաստանել է ծնողական խնամքից զուրկ ՀՀ անչափահաս քաղաքացի:
Տեղեկությունն անմիջապես արձագանք գտավ ՀՀ ոստիկանությունում եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց անչափահասի մայրը, որը դստերը ՀՀ վերադարձնելու հնարավորություն չուներ եւ խնդրում էր պատկան մարմինների աջակցությունը` աղջկա վերադարձը կազմակերպելու համար:
Հիմք ընդունելով «2002թ. ԱՊՀ անդամ երկրների միջեւ անչափահասներին իրենց մշտական բնակության երկրներ վերադարձնելու» համաձայնագրի պահանջները` օգոստոսի 30-ին անչափահասը ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչության շնորհիվ վերադարձվեց ՀՀ եւ ապաստանեց Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...