Օտարերկրացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով Հայաստանը 8-րդն է
ТурСтат տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանշային աղյուսակը՝ 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանը տասնյակի մեջ է: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն:
Համաձայն ТурСтат-ի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը օտարերկրյա քաղաքացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ 260 հազար ուղևորությամբ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Հայաստանից Ռուսաստան թռիչքների քանակը չի փոխվել անցած տարվա համեմատ:
Ցուցակի առաջին տասնյակում են Ուկրաինան՝ 3․4 մլն ուղևորությամբ, Ղազախստանը՝ 1․5 մլն, Չինաստանը՝ 780 հազար, Ֆինլանդիան՝ 430 հազար, Ադրբեջանը՝ 418 հազար, Լեհաստանը՝ 323 հազար, Գերմանիան՝ 270 հազար, Հայաստանը՝ 260 հազար, Մոլդովան՝ 189 հազար և Էստոնիան՝232 հազար:
Վարկանշային ցուցակը հիմնված է Ռուսաստանում օտարերկրյա ներգնա տուրիստական ուղևորությունների վիճակագրության վերլուծության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...