Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Զելենսկիի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ այս շաբաթ Վաշինգտոնում երկուսի գտնվելու ընթացքում: Այս մասին հայտնել է Haaretz պարբերականը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Թերթի զրուցակիցը հայտնել է, որ Զելենսկիի գրասենյակն ի սկզբանե կապ է հաստատել Նեթանյահուի աշխատակազմի հետ՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, ինչին իսրայելական կողմն այդպես էլ չի պատասխանել: Մեկ այլ՝ ուկրաինական աղբյուր Haaretz-ի հետ զրույցում պնդում էր, թե իբր ի սկզբանե հանդիպումն առաջարկվել էր Նեթանյահուի աշխատակազմի կողմից, սակայն այն բանից հետո, երբ Զելենսկիի գրասենյակը համաձայնել էր, իսրայելական կողմից հետագա պատասխան չի ստացվել մինչև հուլիսի 28-ը, երբ իսրայելցի պաշտոնյաները հայտարարեցին, որ հրեական պետության վարչապետը չի կարողանա հանդիպում անցկացնել Զելենսկիի հետ ժամանակի սղության պատճառով:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առանձին հանդիպումներ է անցկացրել Նեթանյահուի և Զելենսկիի հետ: Դրանից հետո նույն օրը նրանք ներկա են գտնվել սենատոր Լինդսի Գրեմի ) հուղարկավորության արարողությանը, որտեղ Զելենսկին մոտեցել է Նեթանյահուին, և նրանք մի քանի կարճ ռեպլիկ են փոխանակել, նշում է Haaretz-ը: Թերթը հայտնում է, որ Նեթանյահուի աշխատակազմում հրաժարվել են մեկնաբանել այս իրավիճակը:
Պարբերականը հիշեցնում է, որ Նեթանյահուն և Զելենսկին չեն հանդիպել 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցկացման պահից ի վեր: 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից անմիջապես հետո Զելենսկին փորձել է այց կազմակերպել Իսրայել՝ ի նշան համերաշխության, սակայն նրա խնդրանքը մերժվել է, հիշեցնում է Haaretz-ը:
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...