ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թրամփը Գրեհեմի հրաժեշտի արարողության ընթացքում կոնֆետներ է բաժանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Լինդսի Գրեհեմի հոգեհանգստի արարողության ժամանակ շեղվել է ընթացքից՝ իր պաշտոնյաներին շնչառությունը թարմացնող կոնֆետներ հյուրասիրելու համար։
Երեքշաբթի օրը Վաշինգտոնի ազգային տաճարում տեղի ունեցած սգո արարողության առաջին շարքում նստած են եղել նախագահը, նրա որդի Էրիկը՝ տիկնոջ հետ, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահի հատուկ հանձնակատար Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։
Մինչ ներկաները հանդես էին գալիս դամբանականներով ու հիշում հակառուսական կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած սենատորի գործունեությունը, Թրամփը բաճկոնի գրպանից հանել է կոնֆետներն ու առաջարկել կողքին նստած Վենսին և Բեսենթին։ Վերջիններս, թեև փոքր-ինչ զարմացած ու շփոթված, ժպիտով ընդունել են ղեկավարի հյուրասիրությունը, ինչն ակնհայտորեն զվարճացրել է Թրամփին։
Սրանից առաջ՝ հոգևոր երգեցողության ընթացքում, նախագահն ակնհայտ ձանձրացած տեսք է ունեցել․ ի տարբերություն մյուսների՝ նա չի հետևել աղոթագրքին և չի փորձել երգել՝ անհաղորդ հայացքով նայելով շուրջբոլորը։
Գրեհեմի գրասենյակը հուլիսի 12-ին տեղեկացրել էր, որ 71-ամյա սենատորը մահացել է սիրտ-անոթային համակարգի բարդություններից։ Մահվանից օրեր առաջ նա վերադարձել է Ուկրաինա կատարած այցից։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է. Նարեկ Կարապետյան
«Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու, տարածաշրջ...