Հրդեհ Հաղթանակ թաղամասում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։21ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում այրվում է փայտե տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցում գտնվող բնակելի փայտե տնակում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 13։15-ին։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից...
Սևանա լճում հեծանվանավակը հեռացել էր ափից․ փրկարարները միջամտել են
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։50-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում երկու...