Թրամփի մահվան օրը անվճար գարեջուր խոստացած գարեջրատունը զրկվել է լիցենզիայից
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գործող Minocqua Brewing Company գարեջրատուն, որը հայտնի էր Դոնալդ Թրամփի դեմ սուր հրապարակումներով, զրկվել է գործունեության թույլտվությունից։
Վիսկոնսինի եկամուտների վարչությունը հայտնել է, որ ընկերության գարեջրի արտադրության և պահեստավորման թույլտվությունները չեղարկվել են։ Ընկերությունը կարող է մինչև օգոստոսի 4-ը բողոքարկել որոշումը և այդ ընթացքում շարունակել աշխատանքը։
Պատճառը հարկային և թույլտվությունների խախտումներն են։ Իշխանությունների պնդմամբ՝ ընկերությունը Իլինոյսից գարեջուր է տեղափոխել առանց անհրաժեշտ թույլտվությունների և հարկերի վճարման։
Գարեջրատան սեփականատեր Քըրք Բանգստադը, սակայն, պնդում է, որ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի և հայտարարել է, որ պայքարելու է այն բեկանելու համար։
Minocqua Brewing Company-ն այս տարվա հունվարին Facebook-ում գրել էր, որ Թրամփի մահվան օրը հաճախորդներին անվճար գարեջուր կտրամադրի։
Ավելի ուշ, Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո, ընկերությունը հրապարակել էր ևս մեկ սկանդալային գրառում՝ նշելով. «Գրեթե ունեցանք անվճար գարեջրի օր», ինչպես նաև ակնարկներ էր արել նախագահի դեմ նոր մահափորձի վերաբերյալ։
Ընկերության հրապարակումները լայն քննադատության էին արժանացել, իսկ այժմ այն փորձում է դատարանում բողոքարկել իր գործունեության թույլտվության չեղարկումը։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...