ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե այս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկզբը. Փաշինյանը՝ արտահանումների խնդիրի մասին
Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման սահմանափակումների մասին
«Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց։ Առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման․ ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե էդ այլընտրանքը երբ պետք է իրացվի»,–ՔՊ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ վարչապետը։
Ինչ վերաբերում է՝ ԵՄ, թե ԵԱՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու հարցին, Փաշինյանը նշեց, որ դա անելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...