Գիշերը չքնեցի․ Յուրա Մովսիսյանը՝ Դևիդ Բեքհեմի դեմ խաղի մասին
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական «СЭ»-ի հետ զրույցում անդրադարձել է պրոֆեսիոնալ կարիերայի սկզբնական շրջանին և ԱՄՆ-ում ունեցած փորձառությանը։
Ֆուտբոլիստը պատմել է, որ «Կանզաս-Սիթի Ուիզարդսի» կողմից դրաֆթում չորրորդ համարի ներքո ընտրվելու պահին նույնիսկ չգիտեր, թե դա ինչ է։ Նրա խոսքով՝ Լոս Անջելեսի «Չիվասը» ցանկանում էր իրեն վերցնել հինգերորդ համարով, սակայն «Կանզասի» անսպասելի միջամտությունը շոկի ենթարկեց ընտանիքին, քանի որ 17 տարեկանում ստիպված էր տեղափոխվել այլ նահանգ, ինչն էլ նպաստեց իր արագ հասունանալուն։
Անդրադառնալով «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում ՄԼՍ-ի չեմպիոն դառնալուն՝ Մովսիսյանը նշել է, որ թիմը փլեյ-օֆֆ էր դուրս եկել վերջին տեղով, որտեղ ինքը վերջին րոպեին վճռորոշ գոլ էր խփել։ Եզրափակիչում, որտեղ մրցում էին Դևիդ Բեքհեմի և Լենդոն Դոնովանի «Գելաքսիի» դեմ, հաղթանակ են տարել հետխաղյա 11-մետրանոցներով։ Նրա խոսքով՝ չորս տարի պրոֆեսիոնալ մակարդակում խաղալուց հետո հենց այդ պահին է լիովին գիտակցել իր՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ լինելը։
Բեքհեմի դեմ խաղի նախապատրաստությունից խոսելիս նա անկեղծացել է, որ խաղից առաջ հուզմունքից գիշերը չի քնել, սակայն խաղադաշտում Բեքհեմին կողքին տեսնելով՝ հասկացել է իր հաջողությունը։ Հանդիպումից հետո Բեքհեմը մտել է իրենց հանդերձարան, շնորհավորել և լուսանկարվել նրանց հետ, թեև մարզաշապիկներով չեն փոխանակվել։ Մովսիսյանը նշել է, որ հանդերձարան մտնելը բացառիկ երևույթ էր, որն այլևս չի տեսել, սակայն Դևիդին ամեն ինչ թույլատրված էր, քանի որ նա լիգայի դեմքն էր։
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Բաքվում մեկնարկած ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել
Բաքվում մեկնարկած Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկ է գրանցել 80 կգ քաշային Վահե Հովեյանը։ Մ-17 տար...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն...