Ռուս բլոգերի դեմ Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ հայերիn վիրավորելու համար
Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ Վարդավառի տոնին հայերի հասցեին սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ անելու համար։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է «Вот Так» պարբերականի հարցմանն ի պատասխան։

Քրեական վարույթի հիմքում բլոգերի հրապարակած տեսանյութերն են, որոնցում նա քննադատել է Վարդավառի տոնը և հայերին անվանել «առնետային ժողովուրդ»։ Տեսանյութերը լայն արձագանք են ստացել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ ռուսական համայնքի մի մասի շրջանում։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ համացանցի միջոցով հրապարակայնորեն ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հայտարարություններ կատարելու հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսվում է 1-ից 4 տարի ազատազրկում։
Նախաքննության ընթացքում Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, այս մասին auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հրապարակված տեսանյութում բլոգերը քննադատել էր Վարդավառի ժամանակ մարդկանց ջրելու ավանդույթը՝ այն անվանելով անտակտ և ագրեսիվ։ Ավելի ուշ նա հրապարակել էր նոր տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես են տոնի մասնակիցները ջրում իրեն, ինչից հետո վիրավորական արտահայտություններ էր արել հայերի հասցեին և դժգոհել, որ ջրից վնասվել են իր հագուստները։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...