Ավետ Կոնջորյանի շուրջ նոր զարգացում․ դատախազությունը ընթացք է տվել հաղորդմանը
Գլխավոր դատախազությունից auroranews.am-ին փոխանցեցին, որ ստացված հաղորդումին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով։
Դրանից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել էր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու մտադրության մասին։
Համացանցում հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը ավտոմեքենայով մի քանի անգամ երթևեկում ՔՊ-ական, Աբովյանի բնակիչ Նաիրի Հակոբյանի տան մոտով և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ։
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ի գիշերը Ավետ Կոնջորյանը ծեծի էր ենթարկվել, ինչից հետո ձերբակալվել են մի քանի անձինք, այդ թվում՝ Նաիրի Հակոբյանը։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
193 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ և 29 ընկերություն․ դատախազության պահանջը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգ...