15:00 Լուրերը մեկ տողով. Միլիարդավոր դրամների բռնագանձումներից մինչև ԱԺ հանձնաժողովների նոր ղեկավարներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն և շուրջ 106 միլիարդ դրամ:
•ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրա հարազատներից պետությանն օգտին պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, տասնյակ ընկերությունների մասնաբաժիններ, խոշոր ավանդներ ու միլիարդավոր դրամների ֆինանսական միջոցներ:
•«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը լրագրողներին տեղեկացրել է հանձնաժողովի քվեարկության ավարտվելու մասին։
•Վեդիի նախկին համայնքապետ Գարիկ Սարգսյանը հաստատել է, որ առաջադրվել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածու:
•ՔՊ վարչության փակ նիստում ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, իսկ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի համար ընթանում է քննարկում:
•Սասուն Միքայելյանը մեկնաբանել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու չընտրվելու հանգամանքը:
•Հայաստանում նախատեսվում է սահմանել օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող արտերկրի կազմակերպությունների ավտորիզացման, վերահսկման և գործունեության դադարեցման հստակ կարգ:
•Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չպետք է արգելափակի չինական արհեստական բանականության մոդելները, քանի որ դա չի նպաստի ամերիկյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Վարչապետի հետ վիճած կնոջ աշխատանքից ազատումը, ողբերգություն հիվանդանոցում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ TRIPP երթուղում սահմանային և մաքսային...
17:00 Լուրերը մեկ տողով. Արտակարգ իրավիճակ՝ Ֆրանսիայում. ԱԹՍ-ների հարձակում Սաուդյան Արաբիայի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 7,9 տոկոս աճ, հայտնել է Էկո...
16:00 Լուրերը մեկ տողով. Արարատում ողբերգական վթարի մասին, Զելենսկու զգուշացումը Իրանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Արարատում տեղի ունեցած ողբերգական վթարի և դրան հաջորդած հրդեհի գործով, որին...
11:00 Լուրերը մեկ տողով. 6-ամյա երեխայի ողբերգական մահ. Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին զրույցի մասին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Լոռու մարզում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել, դեպքի առթիվ նախաձեռնվել...