Չի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը` Պուտինի մասին
Չի ուզել, չի շնորհավորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Փաշինյան` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` իրեն չշնորհավորելու մասին հարցին:
«ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, բա այդ դեպքում ինքն ում հետ էր խոսում»,–լրագրողի հարցին հարցով պատասխանեց նա։
Հավելեց, թե Պուտինի հետ հանդիպում նախատեսվում է, բայց չգիտի` երբ։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելել է, որ Եվրամիությանն անդամակցե՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում․ այս հարցով հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանն առնվազն պետք է դիմած լինի ԵՄ-ին անդամագրվելու հարցով։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում անդրադարձ եղե՞լ է այն հարցին, թե որն է հանրաքվե անցկացնելու վերջնաժամկետը, Փաշինյանն անընդունելի համարեց նման մոտեցումը։
«Հանրաքվեի վերջնաժամկետների հետ կապված խոսույթն ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշում կայացնում։ Մենք պետք է որոշենք՝ երբ հանրաքվե անենք, երբ չանենք։ Ես ասեցի՝ ինչ պայմաններում էդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ, հետևաբար էդ մասով խոսույթը տեղին չէ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...