75 անշարժ գույք, 42 մեքենա և 105 միլիարդ դրամ․ դատախազության պահանջը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը ներկայացրել է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձման ենթակա գույքի ցանկը։
Ըստ դատախազության պահանջի՝ ենթակա է բռնագանձման 75 անշարժ գույք, այդ թվում՝ 52 բնակարան Նոր Նորք վարչական շրջանում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր։ Պահանջը ներառում է նաև 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, ինչպես նաև մասնակցություն 38 իրավաբանական անձում, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ ընկերություններ։
Ներկայացված դրամական պահանջի չափը կազմում է 105.865.865.226 դրամ։
Կորյուն Սերոբյանը նաև հիշեցրել է դատախազության բավարարված միջնորդության մասին, որի համաձայն՝ որպես հայցի ապահովման միջոց «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը փոխանցվել է պետությանը։
Նմանատիպ հոդվածներ
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...