Փաշինյանն անդրադարձել է Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպին
Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում քննարկում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական պրոցես է գնում․ նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցի վերանայմանը, Փաշինյանը դրա համար հիմք չի տեսնում։ Նրա խոսքով՝ ՔՊ-ի ներսում կա վերահսկող վարչություն, եթե կարիք լինի, հանձնաժողովը կքննարկի և կներկայացնի վարչությանը։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...