Դատարանը վարույթ է ընդունել «Ռիվալ»-ի հայցն ընդդեմ «Արմօյլ»-ի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը օգոստոսի 22-ին վարույթ է ընդունել «Ռիվալ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանի հայցադիմումն ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի: Շրջակա միջավայրի նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, քաղաքաշինության կոմիտեն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Եղվարդ համայնքի ղեկավարը գործում ներգրավված են որպես երրորդ անձինք:
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հայցվորը նաև պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու միջնորդություն է ներկայացրել, որը, սակայն, դատարանը մերժել է:
Հիշեցնենք՝ հուլիս ամսին «Ռիվալ» ՍՊԸ-ն և Ռաֆիկ Վիրաբյանը հայցադիմում էին ներկայացրել «Արմօյլ»-ի և վերը նշված գերատեսչությունների դեմ, սակայն դատարանը վերադարձրել էր հայցը՝ նրա ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Այժմ արդեն դատավոր Տիգրան Գրիգորյանի որոշմամբ՝ նոր հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա:
Նավթամթերքի գործարանի շինարարական աշխատանքները սկսելու ժամանակներից մինչև օրս Ռաֆիկ Վիրաբյանը տասնյակ նամակներ է գրել տարբեր գերատեսչություններ՝ այդ թվում վարչապետի և նախագահի աշխատակազմեր, գլխավոր դատախազություն, տարբեր նախարարություններ, տեսչական մարմիններ, սակայն դրանցից և ոչ մեկից իրեն բավարարող պատասխան չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը զգուշացնում է․ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մեքենայի առջևի նստատեղին
Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով սեպտեմբերի մեկից ոստիկանության մի շարք ս...
Երբ քաղաքապետարանի կողմից կլինի ֆինանսավորումը, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները. ընկերության խոսնակ
Այն պահին, երբ կլինի պարտավորությունների կատարում քաղաքապետարանի կողմից, «Սանիթեքը» ևս կվերականգնի աշխատանքները: Այս մաս...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խ...
Հուլիս-օգոստոսին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր. Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզո...