Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքում» լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից՝ կից հետևյալ գրառումն կատարել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի Հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։
Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ համահայկական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, տոկունություն և ամենայն բարիք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է կատարել․ ադրբեջանցիները զայրացած են
Ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Արցախյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հյուրախաղերի ժամանակ հ...
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օր...
Ադրբեջանը Վրաստանի տարածքում դիրքեր է տեղակայել. FrontNews
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանակցող հատվածում իր դիրքերը տեղաշարժել է Վրաստանի տարածքների հաշվին: Ինչպես հաղորդում է «Ար...
Առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել է 2 դի
Սեպտեմբերի 3-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության...