
Զանգվածային թունավորումից հետո Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

Զանգվածային թունավորումից հետո Գյումրու «Դվինե ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ Գյումրու «Դվինե ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Արմենպրեսե-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Անդրադառնալով հոսպիտալացված 44 հիվանդների վիճակին՝ մարզպետը տեղեկացնում է, որ այս պահին հիվանդանոցում են 3 հիվանդ՝ 2 մեծահասակ և 1 երեխա: «Այս պահի դրությամբ հիվանդանոցներում գտնվում են 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր բժիշկների ներկայացմամբ օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։ Ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործե,-նշված է մարզպետի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: