«Ժամանակ». Հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ անել
«Ժամանակ» թերթը գրում է․ «Օրերս «Վեգա»-ում բռնկված մեծածավալ հրդեհի պատճառները դեռ քննվում են, պարզվում են, սակայն դրան զուգահեռ գնալով ավելի է հիմնավորվում մարդկային գործոնը:
Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր «Վեգա»-ում մեծածավալ ստուգումներ իրականացնել: Այս մասին տեղյակ էին նաեւ խանութի սեփականատերերը: Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը:
Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում ե՛ւ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, ե՛ւ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել: Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես: Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել է մանդատից. նրա գրառումը
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորական մանդատից հրաժարվելո...
Դատարանը քննում է Գագիկ Խաչատրյանի եղբորդու` Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր կեսօրի...
Մտածելու շատ բան կա. Նիկոլ Փաշինյանը՝ «Էլարդ»-ի հետ Skype-կոնֆերանսի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էլարդ» կազմակերպության հետ կոնֆերանս է ունեցել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում...
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...