«Ժամանակ». ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է անում քաղաքապետարանը
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երեւանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երեւանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաեւ Երեւանի քաղաքապետարանը:
Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն ինչ: Ընդ որում, այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագներ են բացահայտվում: Օրինակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լեւի» լույս է անցկացված եղել:
Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրոյից «լեւի» հոսանքով սնվում է նաեւ Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմերուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս շենքում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր եւս»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
Դեղձով բեռնատարների ուշացումը կապված չէ «Սպայկայի» հանդեպ իրավական գործընթացների հետ. Տիգրան Խաչատրյան
«Վերին Լարս» անցակետում դեղձով բեռնված մեքենաների ուշացումը կապված չէ «Սպայկա» ընկերության հանդեպ իրավական գործընթացների...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...