Ստամբուլյան կոնվենցիան շուտ չի լինելու Ազգային ժողովի օրակարգում. Մակունց
Արձակուրդից հետո սա խմբակցության պաշտոնական առաջին հանդիպումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության այսօրվա փակ նիստին:
«Քննարկելու ենք այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են մեր օրակարգում, հանձնաժողովները կներկայացնեն կատարված աշխատանքները, կներկայացվեն առաջարկներ»,-ասաց նա` ներկայացնելով օրակարգը:
Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի հարցի քննարկման հետաձգմանը, Լիլիթ Մակունցն ասաց. «Առնվազն եթե հիշենք, թե ինչ ընթացակարգերով պետք է անցնի կոնվենցիան, ենթադրվում էր, որ հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև եթե նախարարությունը ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանցից պատասխան գա, հետո պարտադիր ընթացակարգով պետք է լինի Սահմանադրական դատարանում, այնուհետև նոր ԱԺ օրակարգում կհայտնվի: Այնպես որ, սպասելի էր, որ շուտ չի լինելու և զարմանում էի, թե ինչպես կամ որտեղից է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»:
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին, խմբակցության ղեկավարն ասաց, որ կառավարությունը հակապետական, ապազգային որոշում չի կայացնի:
«Նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) անհրաժեշտության հարցը ուսումնասիրվում է Շրջակա միջավայրի նախարարությունում, կտեսնենք, թե ինչ կլինի արդյունքը»,-հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...