Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հիշեցնելով, որ մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միաայն ռուսական ORSIS ընկերությունը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ մրցույթն առանց պատճառների մասին բացատրություն տալու չեղարկվել է։ ORSIS-ն էլ դիմել է դատարան ու իրավաբանի՝ ներկայացնելու իր շահերը Հայաստանում։ Արդյունքում հայց է ներկայացվել։ Ըստ աղբյուրի, պաշտպանության նախարարությունից էլ հաստատել են քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը։
«Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, թե մենք չենք ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Մենք հաջորդ մի քանի շաբաթաների ընթացքում ներկայացրել ենք ողջ տեղեկատվությունը, որը պաշտոնապես պահանջել է նախարարությունը։ Արդյունքում հայտարարվել է, թե իբր մենք ստացման-ընդունման վերաբերյալ որոշ բաներ չենք ներկայացրել», - ասել է ընկերության ներկայացուցիչը։
Նա նաև ասել է, որ նախարարությունը պահանջել է նաև մի քանի հարյուր հազար դոլարի բանկային երաշխիք, մինչդեռ օրենքը նման բան պահանջում է միայն այն դեպքում, երբ ընկերությունը հաղթում է մրցույթում ու ինքն էլ հրաժարվում է պայմանագրի ստորագրումից։
Նրա կարծիքով, ստեղծված բարդ իրավիճակը սպառնում է չեղարկել Հայաստանում փամփուշտների գործարանի շինարարության նախագիծը։ Ենթադրվում է, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլարի հասնող գումարի մասին է։
Քննչական կոմիտե-ից հայտնում են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ORSIS ընկերության կողմից զենքի մատակարարման վերաբերյալ պայմանագրի խզման դեպքի առթիվ քրեական գործ չի քննվում:
Նմանատիպ հոդվածներ
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է տալիս: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնար...
Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական» է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյո...
«Տեղում` նոր գաղափարներ քննարկելիս»․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձ...