Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...
Քաղավիացիան բանակցել է հունգարական Wizz Air-ի հետ ու հետո հիշել «թշնամության» մասին
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վերջին ամիսներին մի քանի անգամ հայտարարել էր, թե ակտիվ բանակցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին: