Տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
Առավոտից խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանի Ծաղկաձորում գտնվող բնակության վայրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքովՙ տանն ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են:
Ձերբակալությանն անդրադառնալով՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողությունների: «Կա որոշակի հանգամանք, որ ՊԵԿ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, հիմա պիտի պարզվի, թե Գագիկ Խաչատրյանն ինչ կապ ունի դրա հետ, քանի որ դա մի ամբողջ մեծ համակարգի է վերաբերում: Եթե խոսում ենք ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի մասին, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին չենք կարող խոսել»,-ասաց նա հավելելով, որ քրգործը բազմածավալ է, իրեն, միգուցե, շատ տվյալներ դեռ հայտնի չեն, քանի որ նախաքննությունը գաղտնի է:
Նմանատիպ հոդվածներ
«Հրապարակ». «Ռազբիրատների մեջ էր». Ինչպիսի ուսանողներ են եղել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Բեգլարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Հովսեփյանից, ով եղել է ԵՊՀ բանասիրական ֆակու...
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմեց փոքրիկ, բայց կարեւոր իրադարձության մասին:
Զենք մատակարարող ռուսական ընկերությունը դատի է տվել ՀՀ ՊՆ-ին
Հայաստանում քրեական է գործ է հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստով։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակա...