Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ տնօրենին
ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար ՀՀ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա:
Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում է. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Շատ քիչ էր էդ 8 միլիոնը. Սամվել Բալասանյանը` Գյումրու օրվա ծախսերի մասին
Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողներ...