Հասարակություն

Շինանյութ, անկողնային պարագաներ, զուգարանակոնք. այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման խնդրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Դրանում ասվում է.«Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են…

Երևանի քաղաքապետարանը աղբի տեսակավորման խնդրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել: Դրանում ասվում է.

«Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։ Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է։ «Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ 
Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի»:

 

Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: 

Նմանատիպ հոդվածներ

Ապրեն հրշեջ-փրկարարները, իրենք տղա են, որոշներից ավելի լավ տղա են. Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցությանը բարկացած էր

Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250