ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիդիանը հանրային քննարկումներ է անցկացրել Ջերմուկում․ հրավիրվել են միջազգային փորձագետներ
Արդեն երկար ժամանակ է տարբեր խմբերի կողմից շահարկվում է, թե իբր Լիդիանը Ջերմուկում ոչ մի հանրային քննարկում չի անցկացրել: Այս առիթով մեկընդմիշտ ցանկանում ենք փակել արհեստականորեն ստեղծված այս թեման և հիշեցնել: Որևէ համայնքի ազդակիր լինել-չլինելու հարցը օրենսդրության համաձայն որոշում է ոչ թե ընդերքօգտագործողը, այլ լիազորված պետական մարմինը՝ ՀՀ բնապահպանության (ներկայիս Շրջակա միջավայրի) նախարարությունը։ Ընկերությունը իր ՇՄԱԳ գործընթացներում առաջնորդվել է այս կամ այն համայնքն ազդակիր ճանաչել-չճանաչելու մասին լիազորված մարմնի դիրքորոշմամբ։
Միևնույն ժամանակ, անգամ այն դեպքերում, երբ Ջերմուկը լիազորված մարմնի կողմից ճանաչված չի եղել որպես ազդակիր համայնք, Ընկերությունը հանրային քննարկումներ է անցկացրել Ջերմուկում, հրավիրել է միջազգային մասնագետների և ներկայացրել Ծրագրի բնապահպանական կողմերը: Հանրային քննարկումների մասին հայտարարությունը եղել է հրապարակային, մասնակցելու առձեռն հրավեր է հանձնվել Ջերմուկի առնվազն 700 բնակչի: Քննարկումներին մասնակցել են բազմաթիվ ջերմուկցիներ, ավելին այսօր Ամուլսարի ծրագրի դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ մասնակցել են նաև Երևանում կայացած հանրային քննարկումներին: Ապացույցը՝ տեսանյութում:
Բացի այդ Ընկերության կողմից իրականացված վերջին ՇՄԱԳ-ի դեպքում Ջերմուկն արդեն լիազորված մարմնի կողմից ճանաչված էր որպես ազդակիր համայնք, սակայն ՀՀ օրենսդրությունը չի պահանջում հանրային լսումներ անցկացնել բոլոր ազդակիր համայնքներում, եթե դրանց թիվը մեկից ավելի է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության 19.11.2014թ․ թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի համաձայն ազդակիր համայնքների թիվը մեկից ավելի լինելու դեպքում հանրային ծանուցման և քննարկումների կազմակերպումը` ձեռնարկողի հետ համատեղ, ապահովում է այն համայնքի ղեկավարը, որի վարչական սահմաններում նախատեսվում է գործունեությունը` ապահովելով բոլոր ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչն էլ արվել է Ընկերության կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պարել են
Գյումրին այսօր արտասովոր մարդաշատ է: Գյումրեցիների հետ օրը նշելու են եկել բազամաթիվ հայ և օտարերկրացի հյուրեր: Վարչապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետն ու մյուսները շրջանցեցին ռետրո մեքենաների ցուցադրությունը. նկատեց միայն Ալեն Սիմոնյանը
Այսօր Գյումրի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների մեջ նաև ռետրո մեքենաների ցուցադրություն կար, որը վարչապետն ու մյուս պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը ոստիկանը հեռացրեց
Գյումրիում ոստիկանության աշխատակիցը հեռացրեց վարչապետին մոտենալ ցանկացող տարեց կնոջը:«5 տարի տղես Ղարաբաղ կռվավ, ինվալիդ...
ՈՒՂԻՂ․ «Գյումրու օր-2019»․ տոնական համերգ, որին ներկա է վարչապետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքի, կառավարության անդամների հետ միասին մասնակցում է Գյումրիի օրվան նվիրված միջոցառում...