Այրվում են Սյունիքի մարզի անտառները. Հայկ Բարսեղյան (SOS)
S. O. S. նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը Սյունիքի մարզի՝ Շիկահողից Մեղրի ճանապարհից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հաղորդում է, որ տեղի անտառներում հրդեհ է:
Ըստ Հայկ Բարսեղյանի տեղեկության` հրդեհը լայնամասշտաբ է, և մեծ ուժեր են պետք մոբիլիզացնելու համար:
«Երկար նայելուց հետո հասկացա, որ շատ տխուր է վիճակը: Պետք են շատ, շատ, շատ մարդկային ռեսուրսներ, սարք ու սուրք, ու էս անտառները վռազ մարել է պետք, թե չէ էլ Հայաստանում անտառներ չենք ունենա: Խնդրում ենք, ով կարա, ավտոները լցնի, գա, իսկ մենք ինստրուկտաժ կսարքենք, թե ինչ բերել ու ինչ անել»,- տեսանյութում ասում է Հայկ Բարսեղյանը:
Նա նաև ասում է, որ թեպետ հրեդեհը նոր է սկսել, դեռ շատ չի տարածվել, բայց արդեն իսկ մեծ ծավալներ է ընդգրկում:
Մանրամասները՝ Հայկ Բարսեղյանի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շատ գոհ եմ փրկարարների աշխատանքից. հեսա պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ. Սամվել Ալեքսանյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը շատ լավ է գնահատում նախօրեին «Մալաթիա մոլում» փրկարար ծառա...
«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն այսօր․ ի՞նչ իրավիճակ է հրդեհից հետո․ Ազատություն ռադիոկայան
Ազատություն ռադիոկայանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնն է երեկվա հրդեհից հետո։ Օգոստո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Ալեքսանյանն իր աշատողներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես մարեն հրդեհը
Հրշեջները շարոնակում են մարել գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» մոլում բռնկված հրդեհը, ինչպես արդեն տեղեկա...