Հասարակություն Կարևոր

Գյումրու օրվա միջոցառումների հետ կապված փակ կլինեն մի շարք փողոցներ

Գյումրու օրվա միջոցառումների հետ կապված փակ կլինեն մի շարք փողոցներ
Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն…

Գյումրին օգոստոսի 25-ին նշում է «Գյումրու օր»-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարպետների քաղաք» խորագիրը կրող միջոցառման շրջանակում ժամը 11:00-ից սկսած բացօթյա տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն քաղաքի տարբեր հատվածներում՝ տոնական համերգներ, ցուցադրություններ, տիկնիկային ներկայացում և այլն: Ամենակարևոր միջոցառումներից մեկը հիմնանորոգված «Շիրազի» փողոցի վերաբացումն է: Նորաբաց Շիրազի փողոցում գյումրեցի վարպետները կներկայանան իրենց արհեստներով ու արվեստով: Տոնական օրը յուրովի կներկայանան նաև քաղաքի թանգարանները, իսկ ժամը 17։00-23:00-ը տեղի կունենա տոնական համերգ՝ գյումրեցի ու հրավիրված երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին ելույթ կունենան նաև հայտնի երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: «Քաղաքի օր» միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լինելու են հյուրեր ոչ միայն հանրապետության տարբեր համայնքներից, այլ նաև տարբեր երկրներից: Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով և հրավառությամբ: Միջոցառումների հետ կապված օգոստոսի 25-ի վաղ առավոտից փակ են Գյումրու կենտրոնական մի քանի փողոցներ։ Քաղաքային տրանսպորը կաշխատի մինչև ուշ գիշեր, իսկ մայրաքաղաքից հյուրերի այցը ապահովվելու համար միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ ՝ միանգամից 2 գնացք է լինելու՝ 9:00-ին և 9:40-ին, իսկ վերադարձը Երևան 23:15-ին և 23:45-ին: 

Նմանատիպ հոդվածներ

«էդ ապրանքը մենակ բանակին հարմար կլինի․ էն որակի չի, որ ձեր բոլոր կետերում տաք»․ ապագա զինվորի հոր առաջարկը․ Բակուր Մելքոնյան

Գործարար Բակուր Մելքոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ ծանոթներիցս մեկը խնդրեց, թե բա մեկին հանդիպի, առաջարկ ո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250