Գյումրիում գիշերօթիկի 150 աշխատակիցներ գործազուրկ կդառնան. նրանք նամակ փոխանցեցին վարչապետին
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրիի 2 գիշերօթիկ դպրոցները առանց հիմնավոր պատճառների, որի հետեւանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գիշերօթիկի աշխատակիցներից մեկը, ով փորձում էր վարչապետին հայտնել խնդրի մասին:
«Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը լուծարում է Գյումրիի 2 գիշերօթիկ դպրոցները առանց հիմնավոր պատճառների, որի հետեւանքով 150 աշխատակիցներ անգործ են մնում, էլ չեմ ասում այդքան էլ երեխաներ սոցիալապես անապահով, միայնակ մոր կամ ծնողազուրկ երեխաներ, ովքեր չունեն կացարաններ, տարրական կենցաղային պայմանների: Խնդրում ենք նախարարին` վերանայի իր որոշումը»,-ասաց աշխատակիցներից
Հարցին, թե ինչն է պատճառը, որ նախարարը նման որոշում է կայացրել, գիշերօթիկի աշխատակիցն ասաց, որ նախարարը կարծում է, որ խնամատար ընտանիքների միջոցով կարելի կլինի լուծել խնդիրը:
Աշխատակիցները նաեւ նշեցին, որ իրենց առաջարկվել է դառնալ խնամատար ընտանիք:
«Խնամատար ընտանիք ոուղարկում են մանկատան երեխաներին, եվրոպական այդ անիմաստ փորձերը թող չիրականացնեն Շիրակի դաշտավայրում: 3 օր առաջ առանց մեզ ծանուցման ասում են, որ երեխաները չպետք է գան գիւշերօթիկ»,-ասաց աշխատակիցներից մեկը:
Նրանք նաեւ ասացին, որ իրենք նամակ են փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայտնել են իրենց խնդրի մասին:
Բողոքողներին լսեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը եւ խոստացավ ծանոթանալ խնդրին:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...
Սարը չի ամուլ, որոշողներն են ամլիկ․ Լյովա Խաչատրյան
ԱԺ նախկին մի քանի գումարումների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիրքորոշումը Ամուլ...
Մինչ Ամազոնի անտառներն այրվում են, Բրազիլիայի նախագահը սելֆի է անում և կատակում է. Daily Mail
Մինչ Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ընթանում՝ Ամազոնի արևադարձային ա...