Մերձմոսկովյան շրջանում վթարային վայրէջք կատարած А321 օդանավը սկսել են մաս-մաս դուրս բերել դաշտից
«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը, որն օգոստոսի 15-ին վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում եգիպտացորենի դաշտում, սկսել են մաս-մաս դուրս բերել դաշտից, գրում է gordonua.com-ը՝ ներկայացնելով համապատասխան լուսանկարները:
Օգոստոսի 22-ին ավիաընկերությունը տեղեկացրել է Facebook սոցցանցում, որ չի պատրաստվում օգտագործել վթարային վայրէջք կատարած օդանավի մասերը:
«Օդանավն ամբողջությամբ պատրաստ է տարհանմանը… Օգոստոսի 23-ից՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության հետ համաձայնեցնելուց հետո, օդանավը մասերի կբաժանվի և դուրս կբերվի դաշտից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, վայրէջքի վայրը մաքրվել է եգիպտացորենից, տեղակայվել են կոնտեյներներ և հատուկ տեխնիկա:
Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:
Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել: Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը...
ԱԻՆ մեքենաները նոր շատացան, էն վախտ որ շատ գային, սենց չէր լինի. Սամվել Ալեքսանյանը` «Մալաթիա մոլ»-ի հրդեհի մասին
«Մալաթիա մոլ»-ում հրդեհը շարունակվում է, ԱԻՆ-ը լրացուցիչ ուժեր է տանում դեպքի վայր:Դեպքի վայրում շարունակում է մնալ ոստի...
Կրակոցներից սպանվածը հեղինակություն Համբիկ Առաքելյանն է
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել, կան վիրավո...