Ֆրանսիացի վիրաբույժը կասկածվում է վիրահատության ընթացքում 250 երեխայի բռնաբարության մեջ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բնակվող բժիշկ-վիրաբույժ Ժոել Լե Սկուարնեկը կասկածվում է 250 երեխայի բռնաբարության մեջ: 30 տարուց ավել, սկսած 1990-ական թվականներից, նա կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ 200-300 անչափահաս տղաների և աղջիկների նկատմամբ: Այս մասին հայտնում է The Times-ը:
66-ամյա բժիշկն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն խոստովանել է, որ սեքսուալ բնույթի որոշակի արարքներ է կատարել երեխաների նկատմամբ: Նշվում է, որ Սկուարնեկը մեծամասամբ նմանատիպ գործողություններ կատարել է այն ժամանակ, երբ երեխաները գտնվել են անզգայացման փուլում:
2005 թվականին բժիշկը մեղադրվել է մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: 2017 թվականին ձերբակալվել է 4-ամյա և 6-ամյա աղջիկ երեխաների բռնաբարության մեղադրանքով: Դատը տեղի կունենա 2019 թվականի վերջին:
Նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են բժշկի օրագիրը, որում նա նկարագրել է, թե ինչպես է երեխաների նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարել: Այնտեղ նշված է ավելի քան 250 երեխայի անուն: Վիրաբույժը բացատրել է, որ դա ընդամենն իր «ֆանտազիայի արդյունքն» է:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Ողբերգական ավտովթար Երևանում․ Mercedes-ը գլխիվայր շրջվել է․ կա զոհ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 09։4...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Ողբերգական ավտովթար Կրասնոդարի մարզում, զոհերը ՀՀ քաղաքացիներ են
Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ա...