«Արարատ-Արմենիա»-ի հաղթանակից հետո 8 անձ է բերման ենթարկվել
Օգոստոսի 22–ի երեկոյան «Արարատ-Արմենիա»- «Դյուդելանժ» ֆուտբոլոյին հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտ երկրպագուների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։
Քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից։
Ըստ ոստիկանության՝ ժամը 21։30 –ի սահմաններում հիշյալ քաղաքացիները «Հանրապետական» մարզադաշտի մոտ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ և ձեռքերով հարվածներ հասցրել միմյանց։
Ոստիկանություն բերման ենթարկված անձինք հրաժարվել են բացատրություն տալուց. նրանք ազատ են արձակվել։ Փաստի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ NEWS.am Sport–ը հայտնել է, որ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո հայ երկրպագուների միջեւ բախում է տեղի ունեցել ստադիոնից հեռանալիս, ցանկապատից դուրս:
Երկրպագուները ծեծի են ենթարկել իրար, շապիկներ պատռել եւ հայհոյել իրար: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Red Eagles Fan շարժման անդամները հերքել են իրենց մասնակցությունը միջադեպին՝ նշելով, որ որեւէ բան տեղի չի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»
Այսօր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդել...
ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի...
Հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին
Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդ...
Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է
Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգա...