ՖԻԴԵ-ի արձագանքը Հայաստանի եռակի չեմպիոնին Թուրքիայում մրցաշարի մասնակցությունից զրկելու փաստին
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) արձագանքել է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գեւորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը: «Թուրքիայի մրցաշարում իմ մասնակցության հետ կապված միջադեպն արդեն լայն արձագանք է ստացել եւ մեծ իրարանցում առաջացրել համաշխարհային շախմատում, ինչպես նաեւ Հայաստանում: Արդեն տեղեկացրել էի, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին, որպեսզի ուսումնասիրվեր դեպքը: Արդեն ունենք պատասխան ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիից»,- ասաց Մարիա Գեւորգյանը:
«ՖԻԴԵ-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Շուտով մեղավորները խստագույնս կպատժվեն»,- գրված է ՖԻԴԵ-ի ներկայացուցիչ Էմլ Սուտովսկու պատասխանում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:
Մարիա Գեւորգյանին ընդունել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը նամակով դիմել է ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհուն մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով: Միջադեպին արձագանքել են նաեւ բազմաթիվ միջազջային լրատվամիջոցներ, այդ թվում եւ BBC-ի ռուսական ծառայությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի գրոսմայստեր․ Մարիա Գեւորգյանին մասնակցությունից զրկելը թուրքական կողմի սադրանքն է
Շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ, 33-ամյա գրոսմայստեր Գադիր Գուսեյնովը մեկնաբանել է շախմատի Հայաստանի չեմպիոն, միջազգա...
ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից․ Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հա...
Հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին
Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդ...
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Դյուդելանժին»
Այսօր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր Լյուքսեմբուրգի «Դյուդել...