«Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալին խոշտանգելու վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
«Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը օգոստոսի 19–ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Պաշտպանի խոսքով՝ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։
Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը։
Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից ՌԴ-ում մեծ չափի գումար են շորթել
Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի...