Այլ

17:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը Պուտինի չշնորհավորելու և ԵԱՏՄ-ում արտահանման խնդիրների մասին

17:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը Պուտինի չշնորհավորելու և ԵԱՏՄ-ում արտահանման խնդիրների մասին

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցին, Հայաստանի այլընտրանքների ձևավորմանն ու ԵԱՏՄ-ում արտահանման խնդիրներին: Նա նաև նշել է ԵՄ հնարավոր հանրաքվեից առաջ պաշտոնական դիմումի անհրաժեշտության և ՌԴ ղեկավարի հետ սպասվող շփումների մասին:


•Չի ուզել, չի շնորհավորել: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Փաշինյան` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` իրեն չշնորհավորելու մասին հարցին: «ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, բա այդ դեպքում ինքն ում հետ էր խոսում»,–լրագրողի հարցին հարցով պատասխանել է վարչապետը։


•Կառավարությունում սպասվում են կադրային փոփոխություններ և վերանշանակումներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները կվերանշանակվեն:

•Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի նոր գումարման առաջին նիստին Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության շուրջ քննարկումներին: Վարչապետը հայտարարել է, որ Գարեգին Երկրորդի անունով կաթողիկոս չի ճանաչում:

•Իշխող կուսակցության ներսում քննարկում չկա պատգամավորի եղբորն առնչվող իրավական գործընթացի վերաբերյալ: Վարչապետը ընդգծել է, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ:

•Ավարտվել է Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին 6 անձի մահվան ելքով ողբերգական ավտովթարի նախաքննությունը: Մեղադրյալ վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա կալանավորվել է:

•Վաշինգտոնում գտնվելու ընթացքում Իսրայելի վարչապետը հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահի հետ: Իսրայելական կողմը պատճառաբանել է ժամանակի սղությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250