Մենք բարձրահարկ շենք կառուցելու փորձ չունենք. Ճարտարապետը՝ 270 մետր բարձրությամբ երկնաքերի մասին
Օգոստոսի 19-ին հայկական «Լաուրա ինվեսթմընթ» և արաբական «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունների միջև Երևանում ստորագրվեց համագործակցության մտադրությունների մասին հուշագիր, որի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել առաջին երկնաքերը՝ 270 մետր բարձրությամբ։ Թեմայի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ։
«Ամբողջ քաղաքաշինական միջավայրում մի երկնաքեր չի կարող լինել, պետք է ես այդ ամբողջ կառուցապատումը մի քիչ ընկալեմ, որ գոնե հեռանկարային հասկանամ, թե ինչ է լինելու։ Ես ոչ տեսել եմ, ոչ էլ հետաքրքրվել եմ ճիշտն ասած։ Սեյսմիկ վերջին նորմաները, որ կան երկրաշարժից հետո մշակված, որոշ բարձրությունից հետո պահանջում են հատուկ կոնստրուկտիվ հաշվարկ։ Կալիֆոռնիա կա, Տոկիո կա, սեյսմիկ գոտիներ կան, որտեղ նույն ձևի կառուցում են ու դա չի էլ անհանգստացնում։ Չգիտեմ շինարարներից ով պետք է մոնտաժի, ինչ տեխնիկաներով։ Մոսկվա Սիթին կառուցելու ժամանակ նրանք փորձ չունեին և ամբողջը դրսից շինարարական կազմակերպություններ կանչեցին՝ թուրքերից սկսած չինացիներից վերջացրած։ Ով ասես չի աշխատել այնտեղ, որովհետև այդ փորձը չունեին, մենք էլ չունենք փորձ բարձրահարկ շենք կառուցելու։ Բայց դա մեզ չի անհանգստացնում, բոլորը լուծելի հարցեր են։ Ինձ հետաքրքիր է ամբողջ կառուցապատումը, որ հասկանամ հեռանկարային քաղաքաշինական առումով ինչի մասին է խոսքը գնում։ Ցանկացած կառույց կարող է լինել, բայց պետք է հիմնավորված ու ընկալելի լինի», - ասաց Վարդանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին
Մահացել է Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը, 34 տարեկան հասակում: Նա...
ԱԱԾ-ն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը
Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը:«Սույն թվականի օգոս...
Շամշյանին էլ Բաքվից շնորհակալություն կհայտնեն զինծառայողների անձնական տեղեկատվության համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամ...
«Փաշինյանն ուրախանում է Աշոտիկով, ես էլ ուզում էի ուրախանայի իմ Արթուրով». զոհված զինծառայողի մայր
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում բանակում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրերը նշու...