Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար. Shamshyan.com
Օգոստոսի 21-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 20-ի ժամը 17:00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 09:00-ն ընկած ժանամականահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Արցախի պողոտա 4-րդ նրբանցքի 6-րդ հասցեում գործող «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ- ի շենքի 2-րդ հարկի պատուհանի բաց լինելու հանգամանքից, կոմերցիոն տնօրենի աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանը դուրս են նետել, իսկ հետո միջից հափշտակել 20 հազար ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կայքի տեղեկություններով՝ գողության մասին ոստիկանություն ահազանգել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Ռռուբեն Խանգոյանը, ով նշված ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից ՌԴ-ում մեծ չափի գումար են շորթել
Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի...