BBC-ն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց պատմությանը
BBC-ն անդրադարձել է Խաչատուրյան քույրերի աղմկահարույց պատմությանը: Հոդվածն ամփոփում է քույրերի կողմից հոր սպանության մանրամասները և ներկայացնում է, թե որքան մեծ աղմուկ է բարձրացրել քույրերի պատմությունը Ռուսաստանում:
Հոդվածի հեղինակն այնուհետընդգծում է, որ Ռուսաստանում ընտանեկան բռնության զոհերին պաշտպանող օրենքներ չկան: Ըստ հոդվածի՝ Ռուսաստանում ոստիկանությունն ընտանեկան բռնությունը համարում է «ներընտանեկան գործ», իսկ բռնություն գործադրողը միայն տուգանվում է կամ ընդամենը 2 շաբաթով ձերբակալվում:
Հոդվածը մանրամասնորեն անդրադառնում է Ռուսաստանում բռնության տարածվածության թեմային՝ հայտնելով որ ռուսական բանտերում մարդասպանության մեղադրանքով գտնվող կանանց 80%-ն ինքնապաշտպանության համար է սպանություն գործել:
BBC-ն նաև նշում է, որ բացի բազմաթիվ աջակիցներից, պահպանողական ուղղվածությամբ մի խումբ, որի հիմնական արժեքներն են հայրիշխանությունը և ազգայնականությունը, կոչ է անում «մարդասպաններին պահել ճաղերի հետևում»:
Նմանատիպ հոդվածներ
Մասիվցի Անդիկին սպանել է Գրոզնիի 32-ամյա մի բնակիչ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների...
Խոշոր հրդեհ Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում
Vega Էլեկտրոնիկայի խանութ-սրահում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ-ի մի քանի մարտական հաշվարկ դեպքի վայրում է։ Օգոստոսի 2...
Յուվեցի Կարոյի սպանության եւ Կարամելի Հարութի ինքնասպանության դեպքերով հարուցված քրգործերը կարճվել են
ԱԺ նախկին պատգամավոր, Յուվեցի Կարո մականունով հայտնի Կարո Կարապետյանի սպանության և Կարամելի Հարութ մականունով հայտ...
Հայկական արմատներով ռուսաստանցի երգիչ Մարտ Բաբայանից ՌԴ-ում մեծ չափի գումար են շորթել
Լենինգրադի մարզի իրավապահները ձերբակալել են 56-ամյա մի քաղաքացու՝ ավտոսերվիսի սեփականատիրոջ, ով կասկածվում է «Հայաստանի...