ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող 2 քաղաքացու
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու:
Մասնավորապես, 2019թ. օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ (այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ) կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին ևս հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:
Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մասիվցի Անդիկի սպանության մանրամասները
Ոստիկանները բացահայտել են Անդրանիկ Հարությունյանի սպանությունը: Ոստիկանությունը հրապարակել է կադրեր, սակայն նախաքննությա...
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել
Բրազիլիայի Ամազոնի արևադարձային անտառներում խոշոր հրդեհներ են բռնկվել, հաղորդում է CNN-ը: Գիտնականները նախազգուշացնում ե...
Հրդեհի 4-րդ օրը․ «Ձյունիկ սառնարան» ընկերությունից հրշեջները դուրս են բերել մի քանի հարյուր տոննա ապրանք
Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ ս...