Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց. ՄԻՊ արագ արձագանքման մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Ակտիվիստ Գեղամ Ադյանը Արաբկիր ոստիկանության մոտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը: Տնօրենի տեղակալն ասաց, որ նա հայտարարում է` իրեն խփել են, սակայն ըստ դիագնոզի` նրա մոտ նեւրոտիկ ռեակցիա է, սրտի ռիթմի խանգարում: Այժմ բուժզննում է իրականացվում, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ի մոտ Ամուլսարի շահագորման դեմ բողոքող 6 ակտիվիստներ են բերման ենթարկվել:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. բնակիչներն ասում էին. գոնե հիմա խոստումները կատարեն
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, Նոր-Նորք վարչական շրջանի Նանսե...
Տանտիրոջը դանակահարելուց հետո տունն այրել են․ նոր մանրամասներ
Այսօր ոստիկանները պարզել են երեկ Լոռու մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանության մանրամասները, հայտնում է Shamshyan.com...
Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 1 զոհ 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշիի վարչական տարածքում...
Երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն է գործել, հետո դին այրել. Shamshyan.com
Օգոստոսի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վ...